ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան գնահատել է ռուսական Спутник V-ի կիրառումը Եվրոպայում

Ֆրանսիան գնահատել է ռուսական Спутник V-ի կիրառումը Եվրոպայում

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն ասել է, որ Եվրոպայում COVID-19-ի դեմ ռուսական Спутник V պատվաստանյութի օգտագործման արգելափակումներ չեն լինի, եթե այն ստանա եվրոպական և ֆրանսիական կարգավորող մարմինների հավանությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Պատվաստանյութն ազգություն չունի: Կարևոր է, որ այն գործուն լինի: Եթե Sputnik պատվաստանյութը հաստատվի Դեղերի եվրոպական գործակալության (EMA) և Ֆրանսիայի առողջապահության գերագույն մարմնի կողմից, եթե այն համապատասխանի Եվրոպայում գիտական ​​չափանիշներին և վերահսկողության պահանջներին, տարածման արգելք չի լինի»,- ասել է Լե Դրիանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ երեքշաբթի ասել էր, որ Ֆրանսիան չի կարող տարածել Спутник V պատվաստանյութը, քանի դեռ ռուսական արտադրողը եվրոպական իշխանություններին չի դիմել այն գրանցելու համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում