ՄՄարի Կոստանյան

Արցախ է վերադարձել 52 058 մարդ

Արցախ է վերադարձել 52 058 մարդ

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը ճեպազրույցի ընթացքում ամփոփել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարության կայքից:

Ըստ զինվորականի՝ անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

Ռուս խաղաղապահներն ապահովում են տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: Փետրվարի 2-ի դրությամբ, Արցախ է վերադարձել 52 058 մարդ:

Հունվարի 31-ին Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Ստեփանակերտից 16 հայ ուխտագնացների ուղեկցել է դեպի Դադիվանք և հակառակը:

Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Մինչև հիմա ստուգվել է 973 շինություն, ավելի քան 247 կմ ճանապարհ, մաքրվել է մոտ 893 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 23950 պայթյունավտանգ առարկա:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, համագործակցելով ԿԽՄԿ-ի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ, շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Հադրութի, Ջրականի և Վարանդայի շրջաններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում