ՄՄարի Կոստանյան

ԵԱՀԿ-ն մեծ դերակատարում պետք է ունենա՝ կայուն խաղաղություն ապահովելու համար. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ-ն մեծ դերակատարում պետք է ունենա՝ կայուն խաղաղություն ապահովելու համար. ԵԱՀԿ նախագահ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն այսօր Մոսկվայում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև արցախյան հիմնահարցին: Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է՝

«Մեր քննարկումների մեծ մասը նվիրած էր ԵԱՀԿ-ի ամբողջ օրակարգին: Հակամարտությունների կարգավորումը կարևորագույն առաջնահերթություններից է Շվեդիայի նախագահության համար: Անցյալ տարի հակամարտություն էր ծագել Լեռնային Ղարաբաղում, ինչը մեծ տառապանք էր պատճառել մարդկանց: Դա  ցույց է տվել, որ հակամարտության որոշ մասը հանգուցալուծված չէ, և այդ դեպքում՝ ԵԱՀԿ-ն մեծ դերակատարում  պետք է ունենա՝ կայուն խաղաղություն ապահովելու համար: Միջազգային հումանիտար իրավունքը մեր գործողություններում պետք է դառնա մեր փարոսը»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում