ԼԼիլիթ Գասպարյան

Մեկ օրում Արցախ է վերադարձել 96 տեղահանված

Մեկ օրում Արցախ է վերադարձել 96 տեղահանված

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձն Արցախի իրենց մշտական ​​բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերում բնակչությանը:

Ըստ ՌԴ ՊՆ կայքի՝ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 96 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51 947 մարդ:

Եղանակային վատ պայմանների պատճառով հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորները չեն իրականացրել ականազերծման և պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 936 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք 2021 թ. հունվարի 30-ին ձերբակալվել էին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում։

2021 թվականի հունվարի 30-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողներին Վանք բնակավայրից դեպի Մաղավուզ, որտեղ նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում