ՄՄարիամ Մխիթարյան

Զանգվածային հուղարկավորություն Իսրայելում առանց դիմակների

Զանգվածային հուղարկավորություն Իսրայելում առանց դիմակների

Երուսաղեմում, չնայած խիստ կարանտինին և զանգվածային հավաքների արգելքին, շուրջ տասը հազար մարդ է մասնակցել հայտնի ռաբբին Սոլովեյչիկի հուղարկավորությանը, որը մահացել էր 99 տարեկան հասակում COVID-19- ից: Մինչդեռ Իսրայելում թույլատրվում է 10 մարդուց ոչ ավելի հավաքներ: Հուղարկավորության մասնակիցները հիմնականում օրթոդոքս հրեաներ էին, գրում է euronews-ը:

https://ru.euronews.com/2021/01/31/israel-jerusalem-mass-funeral

Դա վրդովվեցրել է Իսրայելի մի շարք քաղաքական գործիչներին և բնակչության մի մասին: Ոստիկանությունը բացատրել է, որ չի ցրել միջոցառումը, քանի որ դա հնարավոր չէր լինի առանց բռնություն կիրառելու: Իսկ թաղման արարողությանը մասնակցել է մոտ հազար անչափահաս: Դա էլ հենց խանգարել է ոստիկանությանը ջրցան մեքենաներ և հեծելազոր օգտագործել: Իրավապահներին, այնուամենայնիվ, հաջողվել է կանգնեցնել հուղարկավորությանը մասնակցելու մեկնող ավելի քան 60 ավտոբուս:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում