ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում ազգային փոքրամասնությունների բողոքը կրթական համակարգի բացթողումներից

Վրաստանում ազգային փոքրամասնությունների բողոքը կրթական համակարգի բացթողումներից

Վրաստանում ազգությամբ հայ ուսանողներն անդրադարձել են երկրում գործող կրթական համակարգի բացթողումներին՝ շեշտելով խտրականության ու իրենց իրավունքների հարցերը, գրում է aliq-ը:

Ուսանողները բարձրաձայնել են այն ֆակուլտետների մասին, որտեղ ազգային փոքրամասնության ուսանողները բակալավրի չորս տարիների ընթացքում չեն ֆինանսավորվում պետության  կողմից:

Ուսանողներն իրենց հուզող հարցերով դիմել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի «1+4» կոչվող վրացերենի նախապատրաստական ծրագրի համակարգող Կախա Գաբունիային, որը միացել է նրանց ու բաց ստորագրահավաքով դիմել Վրաստանի վարչապետին:

Ներկայացրած ստորագրահավաքի տեքստում նշված է, որ ուսանողները պահանջում են, որպեսզի նման ֆակուլտետներում պետական ֆինանսավորումն անդրադառնա բոլոր ուսանողներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչներին, որոնք ավարտել են  վրացերենի նախապատրաստական կուրսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում