ՄՄարիամ Մխիթարյան

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս մեկ ավան

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս մեկ ավան

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները Խաչմաչ գյուղում կառուցել են ևս մեկ բլոկ-մոդուլային ավան՝ 60 հոգու համար: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Սա չորրորդ այսպիսի ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորախմբի անձնակազմի համար, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու կենցաղային հարմարավետ պայմաններ և հրաժարվելու դաշտային սննդի կետերից, բաղնիքներից, դաշտային պահեստներից:

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր համակարգերով՝ էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի: Սենյակները հագեցած են կահույքով՝ մահճակալներ, պահարաններ, խոհանոցային հավաքածուներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղներ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայով՝ էլեկտրական ջեռուցիչներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ:

Յուրաքանչյուր ավանի տարածքում կան արհեստական ​​խոտածածկով մարզադահլիճ, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերքի խանութ:

Բլոկ-մոդուլային ավաններն արտադրում են մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունները` համաձայն սահմանված չափորոշիչների և պահանջների՝ ապահովելով ռազմական անձնակազմի հարմարավետությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում