ՍՍոնա Աղբալյան

Չեխիա հնարավոր է մուտք գործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Չեխիա հնարավոր է մուտք գործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Օտարերկրացիների համար սահմաններն այսօրվանից փակում է նաև Չեխիան: Երկիր մուտք գործել հնարավոր է  միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մուտքը կթույլատրվի օտարերկրացիներին, որոնք սովորում, աշխատում են Չեխիայում կամ հանրապետությունում բնակության թույլտվություն ունեն: Բացառություն է արվում ազգականներին այցելելու, բժշկական օգնություն ստանալու և հարսանիքների կամ հուղարկավորության արարողությունների մասնակցելու համար: Սահմանափակումը կգործի մինչև  փետրվարի 15-ը:

Հունաստանն այսօրվանից  ստիպված է եղել երկրի ներսում  կարմիր գոտիներ առանձնացնել ու խստացնել այդ հատվածների սահմանափակումները, դրանց թվում է նաև մայրաքաղաք Աթենքը, Խալկիդիկին, Սանտորինին: Աթենքում նաև պարեկային ժամ է՝ ժամը 21:00-ից, մյուս կարմիր գոտիներում տնից դուրս գալն արգելվում է 18:00-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում