ՍՍոնա Աղբալյան

Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար

Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար

Եվրոպան կրկին անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի խիստ միջոցների: Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար: Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ ԵՄ-ի սահմաններից դուրս Ֆրանսիայի սահմանով բոլոր մուտքերն ու ելքերը արգելվում են, բացառությամբ հատուկ հանգամանքների: Որոշումն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ից: Փարիզում նաև պատվաստանյութի խնդիր կա: Ֆրանսիայի բնակչության մեկ երրորդն առայժմ ստիպված է հետաձգել պատվաստումը: Եվրահանձնաժողովը թույլատրել է ԵՄ շուկայում օգտագործել կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը, որը մշակել է AstraZeneca ընկերությունը:  «Արտակարգ դրությանը զուգահեռ, որն ունեցավ իրական, բայց ոչ արդյունավետ հետևանքներ, մենք որոշեցինք դիմել լրացուցիչ քայլերի: ԵՄ քաղաքացիների ցանկացած մուտքի համար կպահանջվի ՊՇՌ թեստ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում