ՄՄարիա Գաբրիելյան

Քրեակատարողական ծառայողները կանխել են տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

Քրեակատարողական ծառայողները կանխել են տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 29-ի ժամը 15։00-ի սահմաններում, անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Վ․-ի կողմից բերված հանձնուքը։

Զննության արդյունքում երկու տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7․22 և 7․56 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում