ՄՄարիամ Մխիթարյան

Տոկիոն՝ կանաչ մայրաքաղաքը, շարունակում է կանաչապատվել

Տոկիոն՝ կանաչ մայրաքաղաքը, շարունակում է կանաչապատվել

Տոկիոն աշխարհի ամենախիտ բնակեցված մեգաքաղաքներից մեկն է, որտեղ ապրում է մոտ 14 միլիոն մարդ: Քաղաքի իշխանությունն ու բնակիչները, սակայն, սիրում ու պաշտպանում են բնությունը, և բարձրահարկերի կողքին այստեղ հաճախ են հանդիպում նաև կանաչ օազիսներ՝ տեղեկացնում է euronews-ը:

Տոկիոյում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածք օգտագործվում է նպատակային, կառուցվում են նոր այգիներ, որոնք հայտնվում են նաև տանիքներին: Այստեղ 35 մետր բարձրության վրա էլ կարելի է տեսնել հազարավոր ծառեր, խաղահրապարակներ, բանջարանոցներ և ճապոնական ավանդական այգիներ: Ճապոնիայի մայրաքաղաքի 52 տոկոսը կանաչ տարածք է:

Ճապոնացիները վստահ են, որ կանաչ գոտիները բնության հետ հաղորդակցվելու լավագույն վայրերն են, օգնում են խոր շնչել, առանձնանալ առօրյա հոգսերից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում