Դոնեցկում խոցված «Բոինգի» բեկորները տեղափոխվել են Խարկով

Դոնեցկում խոցված «Բոինգի» բեկորները տեղափոխվել են Խարկով

Դոնեցկի օդային տարածքում խոցված մալայզիական ինքնաթիռի մնացորդները բեռնատար գնացքով ապահով վայր են հասցվել հոլանդացի ոստիկանների և ԵԱՀԿ դիտորդների հսկողության ներքո: Աշխարհազորայիններն ուղեկցել են գնացքն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ըստ Նիդերլանդների իշխանությունների, աղետի վայրում դեռևս մնում են ինքնաթիռի որոշ մասեր, որոնք, սակայն, հետաքննության համար էական նշանակություն չունեն:

Ձմռանն ընդառաջ Դոնեցկում մարդասիրական իրավիճակը սրվում է: Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները դեմ չեն օգնություն ստանալ անգամ Կիևից: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք պատրաստ են Դոնեցկին և Լուգանսկին մարդասիրական օգնություն տրամադրել, սակայն ինքնահռչակ հանրապետությունները  հրաժարվում են:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում