ՄՄարիամ Մխիթարյան

Նիդերլանդցիները դեմ են սահմանափակումներին

Նիդերլանդցիները դեմ են սահմանափակումներին

Նիդերլանդներում կիրակի զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ կառավարության սահմանափակող խիստ միջոցառումների, որոնք հաստատվել են COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում: Դրանց թվում է պարետային ժամը, որը գործում է երեկոյան ժամը 21-ից առավոտյան 4:30-ը և կտևի մինչև փետրվարի 9-ը՝ տեղեկացրել է euronews-ը:

Ցույցերի ընթացքում բախումներ են սկսվել ոստիկանության և ակտիվիստների միջև: Իրավապահ մարմիններն իրենց ուղղությամբ քարեր նետող քաղաքացիների դեմ օգտագործել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ:

Ամստերդամում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ քաղաքային իշխանությունների կողմից արգելված գործողությանը մասնակցել է մոտ 1500 մարդ: Երեկոյան ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են մյուս քաղաքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում