ՄՄարիամ Մխիթարյան

Ծովահենների հարձակում թուրքական նավի վրա

Ծովահենների հարձակում թուրքական նավի վրա

Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող թուրքական նավը Գվինեական ծոցում ծովահենների հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի անձնակազմի 1 անդամ՝ ազգությամբ ադրբեջանցի, սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել են նավում՝ հայտնում է ermenihaber-ը։

Դեպքին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում առևանգված անձնակազմի անդամներին վերադարձնելու համար։

Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի նավապետներից մեկի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում