ՄՄարի Կոստանյան

Սենատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ամիս

Սենատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ամիս

ԱՄՆ Սենատում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումները հետաձգվել են և կսկսվեն հաջորդ ամիս: Այս հարցում համաձայնության են եկել Սենատի դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները՝ փոխանցում է BBC-ն:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները «ապստամբություն հրահրելու» մեղադրանքի փաստաթուղթը Սենատ կուղարկեն երկուշաբթի: Քննարկումները, սակայն, չեն սկսվի մինչև փետրվարի 8-ը՝ Դոնալդ Թրամփի փաստաբաններին երկու շաբաթ ժամանակ տալով պաշտպանության համար:

Դեմոկրատ օրենսդիրները ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում են Կապիտոլիումի շենքում ապստամբություն հրահրելու համար, որի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացել էր 5 մարդ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում