ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը խստացնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Բայդենը խստացնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 97.5 միլիոնի: Միացյալ Նահանգներում ամեն օր գրանցվում է ավելի քան հարյուր հազար նոր դեպք: Ինչպես զգուշացրել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, պաշտոնավարման առաջին իսկ օրը խստացրեց COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցառումները՝ հայտնում է ռուսական առաջին ալիքը:

«Մենք կիրառում ենք ռազմական դրության լայնածավալ ջանքեր, որպեսզի ավելացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրերի արտադրությունն ու մատակարարումը: Երբ պատերազմ եմ ասում, մարդիկ զարմանում են: Բայց, ինչպես արդեն ասել եմ, 400,000 ամերիկացի զոհվեց այդ հիվանդությունից, ավելին, քան ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմում»,- ասել է Բայդենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում