ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան կստեղծի քվանտային համակարգիչ

Ֆրանսիան կստեղծի քվանտային համակարգիչ

Ֆրանսիան մտադիր է մուտք գործել նորագույն համակարգչային համակարգերի մշակման ոլորտ: Նախագահ Մակրոնը հայտարարել է լայնածավալ ներդրումային հնգամյա ծրագրի մասին, որը ներառելու է 1,8 միլիարդ եվրո, այդ թվում՝ բյուջետային միջոցներ, եվրոպական վարկեր և մասնավոր ներդրումներ՝ տեղեկացնում է euronews-ը:

Երկրի ղեկավարը չի բացառել, որ դրա շնորհիվ հենց Ֆրանսիան հիմնարար բեկում կմտցնի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Քվանտային համակարգիչները պետք է աշխատեն բոլորովին այլ սկզբունքներով, քան ժամանակակիցները, և չի բացառվում, որ մի քանի անգամ գերազանցեն ներկա սարքավորումների հզորությունը:

Քվանտային համակարգիչների տեսությունը հայտնվել է մոտ 40 տարի առաջ, բայց մինչ այժմ գործնական կիրառումը սահմանափակվել է առանձին ​​փորձերով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում