ՄՄարի Կոստանյան

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի վարչակազմի նախկին 28 պաշտոնյաների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի վարչակազմի նախկին 28 պաշտոնյաների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախկին վարչակազմի 28 անդամների, այդ թվում՝ երկրի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նկատմամբ՝ փոխանցում է Tasnim գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ որոշել է պատժամիջոցներ սահմանել «նրանց նկատմամբ, ովքեր կոպտորեն խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը և պատասխանատու են եղել Չինաստանին առնչվող հարցերում ԱՄՆ-ի նման քայլերի համար»:

Չինաստանի «սև ցուցակում» են հայտնվել Թրամփի՝ առևտրի գծով նախկին խոհրդականը, ազգային անվտանգության նախկին խորհրդականը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը և այլք:

Որոշման համաձայն՝ այս անձանց և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է մուտք գործել Չինաստան, Հոնկոնգ և Մակաո: Նրանց նաև արգելված է գործարքներ կնքել Չինաստանի, չինական ընկերությունների կամ հաստատությունների հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում