ՄՄարի Կոստանյան

Աֆրինի տեղահանված բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ռազմական ներկայության

Աֆրինի տեղահանված բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ռազմական ներկայության

Սիրիայի Աֆրին քաղաքի հազարավոր տեղահանված բնակիչներ բողոքի ցույց են կազմակերպել բնակավայրում երեք տարի առաջ Թուրքիայի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների դեմ: Այդ մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:

Բողոքի ակցիան անցկացվել է Հալեպից 32 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված Ազ-Զիջարա շրջանում: Տեղահանված սիրիացիները դատապարտել են Թուրքիայի ռազմական ներկայությունն իրենց երկրում:

Ցուցարարները նաև քննադատել են միջազգային հանրությանը՝ իր լռության համար:

Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով Աֆրինը լքել է 150 հազար էթնիկ քուրդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում