ՄՄարիամ Մխիթարյան

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները զորավարժանք են անցկացրել

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները զորավարժանք են անցկացրել

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, մարտական ​​պատրաստվածության ծրագրային վարժանքների շրջանակում, «Ստեփանակերտ» զորավարժարանում իրականացրել են մի շարք ուսումնական առաջադրանքներ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

Զինծառայողները տարբեր տեսակի թիրախների վրա կրակել են գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային ականանետներից:

Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է շարունակաբար մարտական ​​պատրաստվածության դասընթացներ անցկացնել, այդ թվում՝ մարտավարական, հատուկ  մարտավարական, կրակային, ինչպես նաև ռազմական ​​ և այլ հատուկ մեքենաների վարում:

Ընդհանուր առմամբ, մարտական ​​պատրաստվածության դասընթացներին ներգրավված է մոտ 200 ռուս զինծառայող:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում