ՄՄարիամ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապի և բնակիչների վերադարձի անվտանգությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապի և բնակիչների վերադարձի անվտանգությունը

Արցախում ավելանում և անվտանգ են դառնում ընդհանուր օգտագործման ճանապարհները: Խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և տեղահանվածների շարասյուները, ապահովում նրանց վերադարձն իրենց տներ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Անցած մեկ օրվա ընթացքում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 114 տեղահանված: Ընդհանուր առմամբ 50 հազար 116 մարդ արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ մշտական ​​բնակության վայրեր:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները քաղաքացիներին տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն քսանյոթ դիտակետում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում