ՄՄարի Կոստանյան

Ջո Բայդենը հունվարի 20-ից կսկսի միգրացիոն ոլորտի փոփոխությունները

Ջո Բայդենը հունվարի 20-ից կսկսի միգրացիոն ոլորտի փոփոխությունները

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին միգրացիոն ոլորտում օրենսդրական առաջարկով կդիմի Կոնգրեսին՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

ԱՄՆ ղեկավարի լիազորությունները ստանձնելու օրը դեմոկրատ նախագահը համապարփակ փոփոխություններ կիրականացնի միգրացիոն օրենսդրության մեջ: Նախատեսվում է ութ տարվա ժամկետ սահմանել իրավական կարգավիճակ չունեցող ներգաղթյալների քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև փախստականներ ընդունելու քվոտաներ ավելացնելու համար:

Առաջարկվող փաթեթի նպատակն է նաև արմատախիլ անել Կենտրոնական Ամերիկայից միգրացիոն հոսքի պատճառները:

Ութամյա ծրագրի համաձայն՝ միլիոնավոր  դիմումատուներ 5 տարով ժամանակավոր կարգավիճակ կստանան, այնուհետև կարող են հավակնել «գրին քարտին», եթե անցնեն անվտանգության ստուգումն ու վճարեն հարկերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում