Զինված հարձակում Քիմ Քարդաշյանի վրա

Զինված հարձակում Քիմ Քարդաշյանի վրա

Փարիզում զինված հարձակում է տեղի ունեցել Քիմ Քարդաշյանի վրա:

Կեսգիշերին ոստիկանական հագուստով 5 անհայտ անձինք ներխուժել են Փարիզի նորաձևության շաբաթին մասնակցող ամերիկահայ հեռուստաաստղի հյուրանոց՝ Փարիզի կենտրոնական Մադլեն թաղամասում։ Նրանք զենքով սպառնացել են պահակին, որն էլ ուղեկցել է դեպի Քարդաշյանի սենյակ։ Կապելով հայազգի աստղի ոտքերն ու ձեռքերը և նրան փակելով լոգասենյակում՝ գողացել են 2 հեռախոս, ինչպես նաև տասնյակ միլիոն դոլար արժողությամբ ոսկյա զարդերով տուփը:

Հարձակվողները կարողացել են  հեծանիվներով փախչել։ Քիմը չի վիրավորվել, սակայն գտնվում է շոկային վիճակում։ Նրա ամուսինը՝ Քանյեն, ընդհատել է Նյու-Յորքի իր համերգը և շտապ ժամանել է Փարիզ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում