ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել

Սև ծովում՝ Թուրքիայի Բարթին նահանգի ափերի մոտ, ռուսական բեռնատար նավ է խորտակվել, հայտնում է Anadolu Agency-ն:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ վթարի ժամանակ նավում եղել է 13 կամ 15 մարդ, նրանցից վեցն է փրկվել, երեքը զոհվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է: Զոհվածներն Ուկրաինայի քաղաքացիներ էին:

Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն եղանակային վատ պայմանները խանգարում են դրանց իրականացմանը: Ամենայն հավանականությամբ, նավը խորտակվել է փոթորկի պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում