ԿԿարմեն Ղուկասյան

Արցախի ԱԺ նախագահը «Մայրություն» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է անտուն մնացած քաղաքացիների խնդիրները

Արցախի ԱԺ նախագահը «Մայրություն» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է անտուն մնացած քաղաքացիների խնդիրները

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:

Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների հետևանքով անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին: 8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ բնակարանաշինության համար: Մտահոգություն է հնչեցվել Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում:

ԱԺ նախագահն անդրադարձել է ռազմագերիների և անհայտ կորածների ճակատագրին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:

Արթուր Թովմասյանը շեշտել է, որ ամեն մեկն իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում