ԿԿարմեն Ղուկասյան

Թարմացում. 15.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, առողջացել 471 քաղաքացի

Թարմացում. 15.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, առողջացել 471 քաղաքացի

Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ը՝ առողջացած, 2974-ը՝ մահվան ելքով:

 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619066 թեստավորում:

 

«Այսպիսով` երեկ կատարվել է 2546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք: Ունենք 471 առողջացած և մահվան 11 դեպք:

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում