ՄՄարի Կոստանյան

ԱՀԿ-ն կանխատեսում է ևս ավելի ծանր տարի համավարակի համար

ԱՀԿ-ն կանխատեսում է ևս ավելի ծանր տարի համավարակի համար

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հավանական է համարում, որ COVID-19 համավարակի երկրորդ տարին ավելի ծանր կլինի, քան՝ առաջինը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք մուտք ենք գործում երկրորդ տարի, և այն կարող է ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով դրա տարածման դինամիկան ու որոշ խնդիրներ, որոնց ականատես ենք լինում»,- նշել է Ռայանը:

Մայքլ Ռայանի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ի ստացած տեղեկությունները ցույց են տալիս, որ հիվանդացությունը «կրկին պիկին է հասել»:

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ հյուսիսային կիսագնդում, մասնավորապես՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, արձանագրվել է «կատարյալ փոթորիկ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում