Մահացել է Իսրայելի նախկին նախագահ՝ «խաղաղության մարդ» Շիմոն Պերեսը

Մահացել է Իսրայելի նախկին նախագահ՝ «խաղաղության մարդ» Շիմոն Պերեսը

93 տարեկանում ուղեղի կաթվածից մահացել է Իսրայելի նախկին նախագահ և նախկին վարչապետ Շիմոն Պերեսը: Նա Իսրայելի ամենանշանակալի քաղաքական գործիչներից մեկն էր, ինչպես նաև ամենատարեց ղեկավարն աշխարհում: Պերեսը գրեթե ողջ կյանքը նվիրել է Իսրայել պետության կայացման և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման բավական բարդ փորձին: Նա միշտ համոզված էր, որ արաբաիսրայելական հակամարտությունը լուծելու համար հնարավոր է գտնել քաղաքական լուծում: Այդ ուղղությամբ ջանքերի համար Շիմոն Պերեսն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այսօր էլ համերկրացիները նրան հիշում են որպես «խաղաղության մարդ» և բարձր գնահատում նրա գործը տարածաշրջանում միաբանություն և համերաշխություն հաստատելու ուղղությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում