ՄՄարիամ Մխիթարյան

Քուրդ զինյալների վերաբերյալ Al Arabiya-ի ռեպորտաժը զայրացրել է թուրքական ԶԼՄ-ներին

Քուրդ զինյալների վերաբերյալ Al Arabiya-ի ռեպորտաժը զայրացրել է թուրքական ԶԼՄ-ներին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի վերահսկողության տակ գտնվող Al Arabiya հեռուստաընկերության պատրաստած «Հատուկ առաքելություն» կոչվող ռեպորտաժը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին՝ գրում է ermenihaber-ը։

Ըստ թուրքական աղբյուրների՝ ռեպորտաժում ասվում է, որ Թուրքիայում գործող ռեժիմը շարունակում է քրդերի նկատմամբ կիրառել բռնության և ռասիստական քաղաքականություն։ Դա հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին, քանի որ քուրդ զինյալները Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ։

Նշվում է նաև, որ Թուրքիան շարունակում է պարբերաբար ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազային, ինչը բարդացնում է այնտեղ նկարահանումները։

Արաբական հեռուստաընկերության ռեպորտաժում նաև ուշագրավ մանրամասներ են ներկայացվում քուրդ զինյալների կյանքից: «Մեզ տասը մարդ դիմավորեց։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք մեծ խմբերով չեն կուտակվում։ Զինյալները ոչ մի անուն չունեն և հեռախոսներ չեն օգտագործում։ Թե ինչ է կատարվում աշխարհում՝ տեղեկանում են ռադիոյից։ Ո՛չ աշխատավարձ են ստանում, ոչ էլ ամուսնանում են»,- տեղեկացնում են ռեպորտաժում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում