ՄՄարի Կոստանյան

Եկատերինբուրգի բնակելի տան հրդեհի հետևանքով մահացել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա

Եկատերինբուրգի բնակելի տան հրդեհի հետևանքով մահացել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա

Ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա մահացել են Եկատերինբուրգի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«2021-ի հունվարի 12-ի գիշերն իրավապահ մարմիններն ահազանգ են ստացել Եկատերինբուրգի ինըհարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է 17-ամյա դեռահաս: Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է թունավորում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում