ՄՄարի Կոստանյան

Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չկասեցվեն, ապա միջուկային տեսուչները կվտարվեն երկրից

Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չկասեցվեն, ապա միջուկային տեսուչները կվտարվեն երկրից

Եթե մինչև փետրվարի 21-ը Իրանի նկատմամբ պատժամիջոցները, մասնավորապես, ֆինանսական, բանկային ու նավթային ոլորտներում, չդադարեցվեն, ապա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կվտարվեն Իրանից: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադին՝ փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանն ԱՄՆ-ին մեկ ամիս ժամանակ է տվել՝ նշելով, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմն իր լիազորությունների կատարմանը կանցնի հունվարի 21-ին: Իրանական կողմը Վաշինգտոնին մինչև փետրվարի 21-ը ժամանակ է տալիս՝ պատժամիջոցների կիրառումը կասեցնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում