ՄՄարիամ Մխիթարյան

Սաուդյան Արաբիայի Ամանորի նվերը

Սաուդյան Արաբիայի Ամանորի նվերը

Հունվարի 5-ին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանը հայտարարել է, որ երկիրը փետրվարին և մարտին նավթի արդյունահանումը կամավոր կկրճատի օրական մոտ մեկ միլիոն բարելով, հայտնում է reuters-ը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը նաև ասել է. «Սա մեր որոշումն է: Մենք չենք խնդրել OPEC+ պայմանագրի անդամներին նույնն անել»:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ OPEC+ - ում ոչ ոք չգիտեր այդ որոշման մասին: «Սա Ամանորի նվեր է նավթային շուկային, ինչը կարագացնի ավելցուկային պաշարների նվազեցումը»:

Սաուդցի պատոնյան էլ խոստովանել է, որ Ռուսաստանը տեղյակ է եղել այդ որոմանը, ավելին, Մոսկվան նույնիսկ խնդրել է չգնալ այդ քայլին: Սակայն Սաուդյան Արաբիայի ղեկավարը որոշել է աջակցել շուկային:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում