ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք

Հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232079 է: Այս մասին հայտնել է «Ալիք մեդիան»:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14511 թեստավորում, այդ թվում՝ 9300 հակամարմինների թեստով, 5211՝ ՊՇՌ թեստով: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222787 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 2646:

Կարանտինային գոտում է գտնվում 377 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 4012 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 763 պացիենտ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում