ԴԴավիթ Մուրադյան

Հունվարի 1-ին Արցախ է վերադարձել ևս 220 տեղահանված

Հունվարի 1-ին Արցախ է վերադարձել ևս 220 տեղահանված

ՌԴ ՊՆ կայքում հրապարակված ամփոփագրում գերատեսչությունը նշում է, որ Արցախի շփման գծում հրադադարը պահպանվում է։

Հունվարի 1-ի ընթացքում, ըստ աղբյուրի, նախկին բնակության վայր է վերադարձել 220 արցախցի։ Նոյեմբերի 14-ից մինչև հիմա Արցախ է վերադարձել 46 998 մարդ։ 

Ռուս խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակել են նաև Արցախի տարածքի ականազերծումը։

Նոյեմբերի 23-ից մինչև հիմա չպայթած զինամթերից մաքրվել է 405,3 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 շենք և տուն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 17,215 պայթյունավտանգ առարկա։

Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով ստեղծված թեժ գծին ստացվել է 554 դիմում։

Բոլոր միջոցառումներն անցկացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների և կանոնների պահպանմամբ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում