ԿԿարմեն Ղուկասյան

Գործարկվել է COVID շտապօգնության ծառայության նոր հեռախոսահամարը

Գործարկվել է COVID շտապօգնության ծառայության նոր հեռախոսահամարը

Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է 8033:

 

«Շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։

 

Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում:

 

Այս պահին հեռախոսահամարն անվճար է Beeline-ի հաճախորդների համար: Հեռախոսահամարն անվճար դարձնելու համար այլ օպերատորների հետ ևս աշխատանքներ են տարվում»,- տեղեկանում ենք նախարարությունից:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում