ՄՄարի Կոստանյան

Եղիսաբեթ թագուհին ստորագրել է ԵՄ-Մեծ Բրիտանիա հետագա հարաբերությունների մասին օրինագիծը

Եղիսաբեթ թագուհին ստորագրել է ԵՄ-Մեծ Բրիտանիա հետագա հարաբերությունների մասին օրինագիծը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին ստորագրել է Brexit-ից հետո Լոնդոն-Բրյուսել հարաբերություններին վերաբերող օրինագիծը, ինչը նշանակում է, որ փաստաթուղթն արդեն օրենքի ուժ է ստացել: Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության օրենսդիր մարմնի երկու պալատները հավանության էին արժանացրել Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի համագործակցության և առևտրի համաձայնագիրը, որից հետո այն ստորագրել էր նաև Եղիսաբեթ թագուհին:

ԵՄ-Մեծ Բրիտանիա առևտրի համաձայնագիրը ձեռք էր բերվել դեկտեմբերի 24-ին, ինչը 2021-ի հունվարի 1-ից հետո կորոշի կողմերի միջև փոխհարաբերությունների պայմանները:

Լոնդոնի ու Բրյուսելի միջև ապահարզանի թեմայով քննարկումները պաշտոնապես սկսվել էին 2017-ի մարտի 29-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում