ՄՄարի Կոստանյան

Եմենի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Եմենի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Եմենի հարավային Ադեն քաղաքի օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել: Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օդանավակայանում վայրէջք է կատարել Եմենի կառավարության նորաստեղծ կազմին փոխադրող օդանավը՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Եմենի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հզոր պայթյունի զոհ է դարձել առնվազն 26 մարդ, տուժել են ավելի քան 50-ը: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Կառավարության անդամներից ոչ ոք չի տուժել: Հարձակումից ժամեր անց Ադենում գտնվող նախագահական նստավայրի հարևանությամբ երկրորդ պայթյունն է որոտացել: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում