ՄՄարի Կոստանյան

Արցախում ռուս զինծառայողները սկսել են մարտական պատրաստության հիմնական առարկաների դասընթացները

Արցախում ռուս զինծառայողները սկսել են մարտական պատրաստության հիմնական առարկաների դասընթացները

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները սարքավորումներով հագեցած «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զինավարժարաններում սկսել են մարտական ​​պատրաստության պլանային ուսումնավարժանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Կրակային պատրաստության ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ ինքնաձիգներից և գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետներից, ինչպես նաև БТР-82А զրահափոխադրիչների սպառազինությունից:

Բացի այդ, ռուս խաղաղապահները վարժանքներ են կատարել՝ մարտական ​​ձեռքի բեկորային նռնակներ նետելով: Զինծառայողները նռնակներ են նետել 25 մ հեռավորության վրա գտնվող թիրախների՝ երեք ֆիգուրների վրա, որոնք տեղակայված են ինչպես լեռան վրա, այնպես էլ լեռան տակ:

Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ մարտական ​​պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, հատուկ-մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական ​​մեքենաների և այլ հատուկ ավտոմեքենաների վարման համար:

Ընդհանուր առմամբ, մարտական ​​պատրաստության մեջ ներգրավված են մոտ 200 ռուս զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում