ՄՄարի Կոստանյան

Ստոլտենբերգը հավանական է համարում ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը

Ստոլտենբերգը հավանական է համարում ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դեռևս հավանական է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի անցկացումը: Այս մանրամասները դաշինքի ղեկավարը բացահայտել է Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

Ստոլտենբերգի խոսքով՝ Մոսկվան դեռևս չի արձագանքել նիստ անցկացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի առաջարկին:

«Մեր առաջարկը դեռևս ուժի մեջ է: Երկխոսությունը սկսելու համար անհրաժեշտ են երկու կողմերն էլ»,- նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:  

Ստոլտենբերգը դեռևս 2017-ին է խոսել Մոսկվայի հետ «զորավարժությունների վերաբերյալ փոխադարձ ճեպազրույցներ անցկացնելու պրակտիկայի» ընդլայնման մասին: Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմաքաղաքական գործունեությունը համակարգող և համագործակցությունը զարգացնող խորհրդի աշխատանքը սառեցվել էր 2014-ին Ղրիմի՝ ՌԴ-ի կազմ մտնելուց հետո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում