ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում ևս մեկ պատվաստանյութ գտնվում է փորձարկման վերջին փուլում

ԱՄՆ-ում ևս մեկ պատվաստանյութ գտնվում է փորձարկման վերջին փուլում

Միացյալ Նահանգներում Novavax ընկերությունն անցել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի փորձարկման վերջին փուլին: Այս մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը:

«Մինչ ամբողջ աշխարհում մոլեգնում է COVID-19-ը, այս փորձարկումն անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու ծայրահեղ քայլ է մոլորակի բնակչությանը պաշտպանելու համար»,-հայտարարել է ընկերության տնօրենը:

Պատվաստանյութի ստեղծման համար Novavax ընկերությունը ստացել է մինչև 1.6 մլրդ դոլար: Փորձարկմանը կմասնացի մինչև 30 հազար մարդ, որոնց ¼-ը 65 տարեկանից բարձր կլինեն, 15 տոկոսն էլ կկազմեն աֆրոամերիկացիները:

Դեղամիջոցի փորձարկումն անցկացվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում: Այս պատվաստանյութը կարելի է պահել 2-8 ջերմաստիճանում, ըստ Ցելսիուսի, ինչը շահեկանորեն տարբերվում է BioNTech և Pfizer պատվաստանյութից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում