ՄՄարիամ Մխիթարյան

Բանտարկվել է կանանց իրավունքների համար պայքարող սաուդցի ակտիվիստը

Բանտարկվել է կանանց իրավունքների համար պայքարող սաուդցի ակտիվիստը

Սաուդյան Արաբիայում հինգ տարի ութ ամիս ազատազրկման է դատապարտվել կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ Լուջայն ալ-Հաթհուլը, գրում է Reuters-ը: 

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի խոսքով՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել «թագավորությունն ապակայունացնելու փորձ կատարելու, թագավորությանը ոչ բարեկամ երկրների հետ կապեր ունենալու, ինչպես նաև նրանց գաղտնի տեղեկատվություն տրամադրելու համար»:

Դատարանը հաշվի կառնի, որ կինն արդեն 2 տարի 10 ամիս անցկացրել է բանտում:

31-ամյա ակտիվիստը ձերբակալվել է բազմաթիվ բողոքներից հետո, երբ պաշտպանում էր մեքենա վարելու կանանց իրավունքը: Այդ մասին օրենքն ընդունվելուց հետո էլ կինն ազատ չի արձակվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում