ՄՄարիամ Մխիթարյան

Հայտնի չէ Նեշվիլում իրականացված պայթյունի դրդապատճառը

Հայտնի չէ Նեշվիլում իրականացված պայթյունի դրդապատճառը

Դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ծննդյան օրը Նեշվիլ քաղաքի կենտրոնում պայթյուն իրականացնող համարվող տղամարդը, մահացել է իր իսկ կատարած հանցանքի ժամանակ, հայտնում է CNN-ը: 

 Քննիչներին ԴՆԹ-ի և այլ ապացույցների միջոցով հաջողվել է պարզել, որ հանցագործը Էնթոնի Քուին Ուորներն է, որն ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ: Առայժմ չի հաջողվել պարզել հանցագործության դրդապատճառը: Պայթյունից երեք մարդ է վիրավորվել: Նրանք հոսպիտալացվել են, վնասել են նաև տասնյակ շենքեր:

Թենեսիի հանրապետական ​​նահանգապետ Բիլ Լին ԱՄՆ նախագահ Թրամփին խնդրել է պայթյունի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել  նահանգում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում