ՄՄարիամ Մխիթարյան

Բարենցի ծովում շարունակվում է ձկնորսների որոնումը

Բարենցի ծովում շարունակվում է ձկնորսների որոնումը

Բարենցի ծովում փնտրում են ձկնորսների, որոնք անհետացել էին «Օնեգա» ձկնորսական նավի խորտակման հետևանքով:

Նավում եղել է 19 մարդ, որից մեկին գտել են մահացած, երկուսին փրկել են, մյուսների ճակատագիրն անհայտ է: Նրանց որոնումը բարդացնում են եղանակային պայմանները. քամին շարժվում է 32 մետր/վայրկյան արագությամբ, ալիքների բարձրությունը չորս մետր է, տարածաշրջանում -20 աստիճան է: Ըստ նախնական վարկածի ՝ արտակարգ պատահարի պատճառը սառցակալումն է: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են Մուրմանսկի ծովային նավահանգստից: 

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՝ անվտանգության կանոնների խախտման համար: Տրանսպորտի դատախազությունը սկսել է ստուգումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում