ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակչի

Ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակչի

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը (МОСН) շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի այլ բնակավայրերում: Անցած մեկ օրվա ընթացքում բժշկական օգնություն է ստացել Կաղարծի գյուղի 21 բնակիչ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Ընդհանուր առմամբ,ավելի քան 900 արցախցի,  այդ թվում ՝ ավելի քան 120 երեխա, որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում: Տեղաբաշխված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո քաղաքացիները ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ: МОСН ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժիշկ, այդ թվում `ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թերապևտներ և համաճարակաբաններ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում