ՄՄարի Կոստանյան

ՌԴ-ում արգելվել է դիմակների ներկրումն այլ երկրներից, բացառությամբ՝ ԵԱՏՄ-ի

ՌԴ-ում արգելվել է դիմակների ներկրումն այլ երկրներից, բացառությամբ՝ ԵԱՏՄ-ի

ՌԴ կառավարությունն արգելել է մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ն այլ երկրներից բժշկական դիմակների պետական գնումը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Կառավարությունն ապրիլի վերջին որոշում էր ընդունել ներմուծվող արդյունաբերական ապրանքների՝ պետական ​​գնումների, ինչպես նաև երկրի պաշտպանության և պետական անվտանգության կարիքների համար գնումների մուտքի արգելքի ներդրման մասին: Սահմանափակումները չեն տարածվում ԵԱՏՄ երկրների արտադրանքի վրա: Արգելքների մեջ կան մի շարք բացառություններ, օրինակ՝ ՌԴ-ի տարածքում հաստատված ապրանքի բացակայության դեպքը:

Արգելվող ապրանքների ցանկում, մասնավորապես, ներառված են բժշկական, այդ թվում՝ վիրահատական պարագաներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում