ՀՀայկարամ Նահապետյան

Հռոմի պապը Սուրբծննդյան ամենամյա ուղերձում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Հռոմի պապը Սուրբծննդյան ամենամյա ուղերձում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հաղորդում են, որ Կաթողիկե եկեղեցու առաջնորդը, Սուրբծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ է կատարել նաև արցախյան հիմնախնդրին։

Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․ «Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և ներգրավված երկրների հանձնառությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարը շարունակելու և երկխոսությունը խթանելու համար՝ որպես խաղաղության և հաշտեցման միակ ուղի...»:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում