ՄՄարի Կոստանյան

Մեկ օրում Արցախ է վերադարձել 488 տեղահանված քաղաքացի

Մեկ օրում Արցախ է վերադարձել 488 տեղահանված քաղաքացի

Այսօր Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 488 տեղահանված: Ավտոբուսներն ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկները և ռազմական ոստիկանությունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Քսաներեք դիտակետերում իրականացվում է նաև հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

Արցախի իրենց մշտական ​​բնակության վայր է վերադարձել ավելի քան 43 հազար տեղահանված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում