ԿԿարմեն Ղուկասյան

Հանրապետության հրապարակում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հավաքը

Հանրապետության հրապարակում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հավաքը

Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները հայտարարել են, որ այսօր կազմակերպելու են գործադուլներ ու բողոքի ցույցեր: Փաստաբանների պալատի մի շարք անդամներ երթ են արել դեպի Ազգային ժողով, այնուհետև՝ հավաքվել գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ Ազգային ժողովին ներկայացրել են երկու փաստաթուղթ, որոնցից մեկը հորդոր է նախկինում փաստաբան պատգամավորներին դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր։

Մյուս պահանջը ուղղված է ԱԺ նախագահին, որով պահանջում են վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ գլխավոր դատախազությանը հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին:

Զոհրաբյանը կարծում է, որ վարչապետի գործողություններում առերևույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր։

Հանրապետության հրապարակում այժմ ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հավաքը: Քաղաքի տարբեր վայրերից խմբերը երթերով շարժվել են դեպի Հանրապետութան հրապարակ, որտեղ տեղի է ունենում անհնազանդության հիմնական ակցիան, և վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում