ՄՄարի Կոստանյան

Իրանի ռազմանավերն ուղևորվել են միջազգային ջրեր

Իրանի ռազմանավերն ուղևորվել են միջազգային ջրեր

Այսօր Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերն ուղղություն են վերցրել միջազգային ջրեր՝ Իսլամական Հանրապետության առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:

71-րդ նավատորմը, որում ընդգրկված են էսկադրային ականակիր և ավիակիր, դուրս է եկել Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստից:

Ռազմանավերն իրենց ուղևորությունը սկսել են 70-րդ նավատորմի վերադարձից հետո: Այն վերադարձել է Ադենի ծոցում և Բաբ Էլ Մանդեբի նեղուցում իրականացրած առաքելությունից:

Վերջին տարիներին Իրանը մեծացրել է իր ռազմածովային ուժերի ներկայությունը միջազգային ջրերում՝ նավթային  ծովահենների հարձակումներից պաշտպանելու և ծովային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում