ՄՄարի Կոստանյան

Իտալիան անցել է համընդհանուր կոշտ լոքդաունի

Իտալիան անցել է համընդհանուր կոշտ լոքդաունի

Իտալիայում Սուրբ Ծննդյան ու Ամանորի տոների ընթացքում սահմանվել է համընդհանուր լոքդաուն՝ տեղեկացնում է BBC-ն:

Ձմեռային տոներին Իտալիան գտնվելու է սահմանափակումների «կարմիր գոտում»: Եվրոպական երկրում կփակվեն ոչ առաջին անհրաժեշտության խանութները, ռեստորանները, բարերը: Իտալիայում միայն կթույլատրվի գնալ աշխատավայր և բուժհաստատություն: Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ որոշումը հեշտ չի տրվել:

Իտալացի փորձագետները մտավախություն ունեն, որ Սուրբ Ծննդյան տոներին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կաճի: Հետևաբար՝ երկրի իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ ճգնաժամի խորացումը կանխելու նպատակով:

Worldometers կայքի վիճակագրական տվյալների համաձայն՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 մլն 921778 դեպք, մահացության ցուցանիշը հասնում է 67894-ի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում